Կորեայի վարչապեը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
![]() Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սոն-Սուկը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման առիթով: Ուղերձում ասված է. «Կորեայի Հանրապետության Կառավարության և քաղաքացիների անունից ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ձեր վերանշանակման առիթով: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո, ինչպես եղել է մինչ օրս: Ուրախ եմ նշել, որ Կորեան և Հայաստանը 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կայուն զարգացրել են բարեկամական և համագործակցային հարաբերություններ: Քանի որ մեր երկու երկրները հաջորդ տարի նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, ցանկանում եմ պահպանել սերտ կապ և համագործակցել Ձեզ հետ՝ փոխանակումները խթանելու և փոխըմբռնումը խորացնելու համար: Խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ լավագույն մաղթանքները Ձեր առողջության և Ձեր բոլոր նոր նախաձեռնություններում շարունակական հաջողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անսպառ բարգավաճման համար»: |

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
134Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
13515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
19509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
63009.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
17608.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
14108.09.2026, 11:18
