«Մասնագետները պնդում են, որ ԱՆ-ն համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները»․ Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առողջապահության ոլորտի մասնագետները պնդում են, որ նախարարությունը համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները, մի բան, որը տեղի չէր ունեցել վերջին 30 տարում: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուշացումները համատարած չեն: Այն պոլիկլինիկաները և բուժհաստատությունները, որոնք գտնվում են այն համայնքներում, որտեղ աշնանը ՏԻՄ ընտրություններ են սպասվում, գումարները ստացել են: Մնացածը պիտի համակերպվեն, որ իրենց բյուջեներում այսուհետ մշտական ճեղքվածքներ են լինելու, քանի որ պետբյուջեում փող չկա: Հետևաբար ամեն հինգշաբթի կառավարության նիստին սրտատրոփ հետևելն էլ իմաստ չունի, պահուստային ֆոնդից դժվար այդ հատկացումը տրվի առողջապահության նախարարությանը: Միակ ելքը շրջիկ բժշկական խմբեր կազմելն է ու աշխատելը միայն այն համայնքներում, որտեղ մոտ ապագայում ընտրություններ են սպասվում: Հենց այս տրամաբանությամբ է, որ 5 մլրդ դրամի դուրս գրված պարգևավճարների առյուծի բաժինը հատկացվել է Տարածքային կառավարման նախարարությանը: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
