«Կիևին Patriot հրթիռների մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ որոշումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»․ #WP
![]() Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը հասել է շրջադարձային կետի՝ Կիևին Patriot հրթիռների մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ որոշման պատճառով: Այս մասին հոդված է հրապարակել The Washington Post-ը։ Հրապարակման համաձայն, չնայած եվրոպական և տեղական սարքավորումներն արդյունավետ են եղել ռուսական Shahed և հեռահար թևավոր հրթիռների ոչնչացման գործում, Patriot-ը բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու միակ միջոցն է։ Հեղինակները նշում են, որ նախկին նախագահ Ջո Բայդենի խոստացած մատակարարումների դադարը տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի ֆոնին։ Նրանց կարծիքով՝ որոշումը «կարող է ունենալ ավերիչ և անդառնալի հետևանքներ»։ Կիևին անհրաժեշտ էր Միացյալ Նահանգների ուժեղ աջակցությունը՝ հակամարտությունում հաղթելու համար, բայց հիմա «դա հարցականի տակ է», - ասվում է հոդվածում։ Հեղինակների կարծիքով, եթե Ուկրաինան պարտվի, դա կլինի «Ամերիկայի անպատասխանատվության արդյունքը»։ Փենթագոնը դադարեցրել է Ուկրաինային որոշ զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը՝ ԱՄՆ զենքի պաշարների չափազանց փոքր լինելու մտավախությունների պատճառով, գրել են Politico-ն և NBC-ն։ Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դադարեցումը վերաբերում է միայն որոշ մատակարարումների և չի նշանակում Կիևին տրամադրվող ռազմական օգնության լիակատար դադարեցում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
