Փենթագոնը պարզաբանել է, որ չի պլանավորում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
![]() ԱՄՆ-ն ամբողջությամբ չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումը, սակայն կասեցրել է այն մեկ պարագայում, հայտարարել է Պետդեպարտամենտը։ Այս որոշումը չպետք է ազդի պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների վրա։ Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան և Քոնգրեսի աղբյուրներին, հարցը վերաբերում է Լեհաստանում արդեն իսկ առկա զենքի մատակարարումների կասեցմանը։ Դրանց թվում են երկու տասնյակից ավելի Patriot PAC-3 հրթիռներ, Stinger հակաօդային պաշտպանության համակարգեր, Hellfire օդ-երկիր դասի հրթիռներ և ավելի քան 90 AIM օդ-օդ դասի հրթիռներ։ Փենթագոնը պարզաբանել է, որ չի պլանավորում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, և Թրամփին կառաջարկվեն մատակարարումների երկարաձգման տարբերակներ, որոնք համապատասխանում են պատերազմը դադարեցնելու նրա նպատակին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
