Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ.

Հայաստանը «Մարգարա» անցակետով հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

116
Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 12:19
Հայաստանը «Մարգարա» անցակետով հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ինչպես հայտնել էինք ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու նպատակով։ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով՝ ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ։

Այս նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու»,- նշված էր որոշման հիմնավորման մեջ։
Օգնությամբ բեռնված մեքենաներն արդեն անցակետում են։ Լրատվամիջոցները հնարավորություն են ստացել տեղում աշախատել, նկարահանումներ կատարել նաև սահմանային կամուրջի վրա։

Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ