«Կառավարող ուժի թեկնածուն անբարո մանիպուլյացիա է արել». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ելեգրամյան գրառումը. «Հայաստանում կան նաև մարդասպաններ, գողեր, խուլիգաններ, թմրամոլներ: Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի հասարակությունը մարդասպա՞ն է, գո՞ղ է, խուլիգա՞ն է, թմրամո՞լ է: Այդ երևույթների առկայությունը մեր հանրության մեջ նշանակում է, որ հանրությունը թքած ունի առաքինությունների վրա և դրանց մասին խոսելը երեսպաշտությո՞ւն է, որ առաքինությունները Հայաստանի հանրության համար չունե՞ն արժեք ու նշանակություն: Ինչպե՞ս կվերաբերվեք որևէ մեկին, որը կասի այդպես, այդպիսի «բնույթ» ու «մասշտաբ» կտա հանրային այս կամ այն շերտի արատավորությանը, վերագրելով այն ամբողջ հանրությանը և դարձնելով հանրային հատկանիշ ու մտածողության սանդղակ: Ըստ էության հենց նույնն է տեղի ունեցել նախօրեի բանավեճի ընթացքում Արցախում չծառայելու թեմայով: Կառավարող ուժի թեկնածուն փորձել է ընդամենը հանրային որոշակի շերտի վարքագիծ վերագրել մի ամբողջ հասարակական, ժողովրդական օրգանիզմի, ինչը ոչ միայն պրիմիտիվ մանիպուլյացիա է, այլ նաև, ըստ էության, անբարո և անարժանապատիվ մանիպուլյացիա այն հանրության հանդեպ, որի հարյուր հազարավոր որդիներ այս երեք տասնամյակի ընթացքում ծառայություն են անցել Արցախում, և այդ թվում մի հսկա մասը ոչ թե որովհետև չի ունեցել «չանցնելու» տարբերակ, այլ պարզապես չի փնտրել այդ տարբերակները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ չէ, մնացած որ պաշտոնը պետք է, պատրաստ ենք տալ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1115:30«Զղջո՞ւմ եք ձեր պահվածքի համար»․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին (տեսանյութ)
5215:12«Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է». Վարդան Ղուկասյան
6215:06«Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է». Սուրեն Սուրենյանց
7114:54«ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5314:42«Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են»․ Միքայել Աջապահյան
7314:36