Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Խաղաղության օրակարգի տապալման դեպքում՝ անգամ Փաշինյանի կողնմնակիցները կընդունեն ձախողումը»․ Եվստրատով

707
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 13:57
«Խաղաղության օրակարգի տապալման դեպքում՝ անգամ Փաշինյանի կողնմնակիցները կընդունեն ձախողումը»․ Եվստրատով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Հանրապետության խորհրդարանում, հայտարարել էր Ղարաբաղյան շարժման դադարեցման անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և հայկական պետականության ապագան ապահովելու համար, գրում է «Независимая Газета»-ն։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը թերթի հետ զրույցում հայտնել է, որ Փաշինյանի այս և նմանատիպ այլ հայտարարությունների պատճառը Բաքվի հետ ցանկացած գնով խաղաղություն հաստատելու ցանկությունն է։ Եթե ​​«խաղաղության օրակարգը» չավարտվի համաձայնագրի ստորագրմամբ, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կընդունեն, որ նա ամբողջությամբ ձախողվել է կառավարության ղեկավարի պաշտոնում։

«Կստացվի, որ վերջին տարիների բոլոր զիջումները, կորուստները, ոչ ընդունելի որոշումներն ապարդյուն են եղել և միայն բարդացրել են երկրի վիճակը։ Այս ամենն իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե Երևանն ու Բաքուն հաշտություն կնքեին»,- ասել է Եվստրատովը։

Նրա կարծիքով՝ դժվար է ասել, թե քանի մարդ է աջակցում Փաշինյանի քաղաքականությանը։

«Այն աջակցությունը, որն ուներ Փաշինյանի թիմը նախկինում, այլևս չունի և, ամենայն հավանականությամբ, չի էլ ունենա»,- կարծում է փորձագետը։

Միաժամանակ Եվստրատովը կասկածում է, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կհամաձայնի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։

«Նախ, Բաքուն որևէ կերպ չի տուժում համաձայնության բացակայությունից։ Երկրորդ՝ Ադրբեջանի իշխանությունները զիջումների գնալու Փաշինյանի պատրաստակամությունը համարում են իրենց դիրքերն էլ ավելի ամրապնդելու հնարավորություն», հավելել է նա։