Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեց դատարանի դահլիճից

189
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 14:36
Մարտուն Գրիգորյանի որդին ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից, նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը քիչ հետո է հրապարակվելու։ Դատարանի բակում նրան դիմավորեցին նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, Աժ ընդդիմադիր պատգամավորներ Տարոն Մարգարյան, Հայկ Մամիջանյանը և այլոք։
Հիշեցնենք, որ նախաքննող մարմինը միջնորդել է՝ խափանման միջոց սահմանել վարչական հսկողություն։
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ «խայտառակ նիստ է», քննիչը բացահայտ հրաժարվել է պատասխանել պաշտպանական կողմի հարցերին, դատարանն էլ չի կարողացել քննիչին պարտավորեցնել։ «Դրանով իսկ հաստատվեց, որ այս հետապնդումը քաղաքական բնույթ ունի։ Ես ցույց տվեցի, որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը փետրվարին տնակներից մեկում խոստացել է փայտ ուղարկել, ցույց տալու համար, որ կա խտրական մոտեցում»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրը մեղադրվում են նախընտրական քարոզչության շրջանակներում որոշ ճանապարհներ խճապատելու մեջ, ինչը ընկալվել է որպես ընտրակաշառք։

Մարտուն Գրիգորյանի որդին դատարանից ազատ արձակվեց
«Խայտառակ նիստ էր, քննիչը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին»․ Արսեն Բաբայան