Լը Պենը դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման
![]() Փարիզի դատարանը Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական, երկուսը՝ էլեկտրոնային թևնոց կրելու պահանջով, հայտնում են լրատվամիջոցները։ Դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրոխորհրդարանի միջոցները յուրացնելու մեջ, ինչը նրան զրկում է 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Բացի այդ, դատապարտվել են կուսակցության ևս ութ պատգամավորներ, իսկ 12-ը մեղավոր են ճանաչվել տեղեկությունը թաքցնելու մեջ։ Բոլոր մեղադրյալները զրկվել են ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու իրավունքից: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Ֆրանսիայի «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդը, մեկնաբանելով Լը Պենի դատավճիռը, նշել է, որ խոսքը իշխանության զավթման համակարգի մասին է, որը հեռացնում է այն թեկնածուներին, ովքեր ունակ են հաղթելու։ Կրեմլը Լը Պենի դատավճիռը կապել է Եվրոպայում ժողովրդավարությունը ոտնահարելու հետ։ «Գնալով ավելի շատ եվրոպական մայրաքաղաքներ են գնում ժողովրդավարական նորմերը ոտնահարելու ճանապարհով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
