«Արցախի ժողովրդի 80 տոկոսն աղքատության շեմից ներքև է ապրում». Արտակ Բեգլարյան
![]() «Մեր պահանջները ներկայացված են նաև Խորհրդի՝ ամսի 29-ի հանրահավաքի պահանջագրի մեջ»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Գլխավոր հարցը բնակարանային ծրագիրն է, զբաղվածության ու բնակվարձի աջակցության ծրագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական վերջնանպատակը հավաքական վերադարձն է, իսկ մինչ այդ ցանկանում են բնակվել ՀՀ-ում՝ արժանապատիվ պայմաններով: «Լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է մեզ համար, բաց կառավարությունն արդեն ընտրել է ցրիվ բնակության կամ ապակենտրոնացված բնակության սկզբունքը ու խնդիրը տանում է վարկավորման դաշտ: Մենք պնդում ենք, որ պետք է լինի համայնքային բնակեցում ու պետք է զբաղվածության ծրագրերը փոխկապակցված լինեն բնակարանային ծրագրերի հետ, որն արված չէ: Այս պայմաններում, երբ ինչ-որ առաջարկներ են արվում ու հարկադրանքի լեզվով են խոսում ժողովրդի հետ, նրանց սոցիալական վիճակը կտրում ծանրանում է: Արցախի ժողովրդի շուրջ 80 տոկոսը աղքատության շեմից ներքև է ապրում»,- շարունակեց նա: |
Բողոքի ակցիա՝ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով (տեսանյութ)
1714:48«ՀՀ իշխանությունների իրականացրած սոցիալական ծրագրերը չնչին են նրա համեմատ, ինչ արցախցիները թողել են Արցախում»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
3914:30«Մեկ շաբաթ էլ կսպասենք»․ Քասախ-Երևան տրանսպորտի հարցը կքննարկվի կառավարությունում
4414:18«Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում»․ Ոսկան Սարգսյան
9913:24Քասախ համայնքի բնակիչները բացեցին Աշտարակ տանող մայրուղին՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9812:48«Մարդիկ կան 30 տարի նպաստ են ստանում․ դրանով սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10712:42