Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Մարդիկ կան 30 տարի նպաստ են ստանում․ դրանով սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ»․ Նիկոլ Փաշինյան

258
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 12:42
«Մարդիկ կան 30 տարի նպաստ են ստանում․ դրանով սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ»․ Նիկոլ Փաշինյան

«Աաշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել եմ ճշտել՝ կա՞ն ընտանիքներ, որ 25-30 տարի անապահովության համակարգում են»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշլեվ, որ 7 տարի պահանջվեց, որպեսզի «համարձակություն դրսևորեն ու անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնեն»։

«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ 25-30 տարի «Փարոս»-ի շահառու է։ Սա գիտե՞ք՝ ինչ է․ կատարյալ անհարգալից վերաբերմունք այդ մարդու նկատմամբ։ Մենք էլ համարում ենք՝ իրեն լավություն ենք անում, 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս։ Մենք դրանով իրենց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ, աղքատությունը մտցնում արյան մեջ։ Սա լրջագույն պրոբլեմ է»,- նշեց Փաշինյանը։

«Մարդիկ կան 30 տարի նպաստ են ստանում․ դրանով սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ»․ Նիկոլ Փաշինյան