Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
![]() Ամերիկյան հայտնի հարթակի օգտատերերն ընտրել են 2025 թվականի տասն ամենագրավիչ դերասանուհիներին: Վարկանշային ցուցակը գլխավորում է կուբայական ծագմամբ իսպանացի դերասանուհի 37-ամյա Անա դե Արմասը։ Այս մասին հաղորդում է MIR 24-ը: Անա դե Արմասն իր դերասանական կարիերան սկսել է Կուբայում, որտեղ ավարտել է Ազգային թատերական դպրոցը: 18 տարեկանում նա տեղափոխվել է Իսպանիա, իսկ 2014 թվականին որոշել է տեղափոխվել Հոլիվուդ: Իր ամերիկյան կինոդեբյուտը կատարել է «Թակոց-թակոց» (2015) թրիլերում՝ Կիանու Ռիվզի հետ, սակայն դերասանուհին ճանաչում է ձեռք բերել «Blade Runner 2049» ֆիլմում իր դերակատարումից հետո: Անա դե Արմասը ինն ամիս հանդիպել է հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզի հետ։ Նրանց բաժանման մասին հայտարարվել է այս աշնանը։ Աղբյուրների համաձայն՝ դերասանները բաժանվել են բարեկամաբար և շարունակում են պահպանել իրենց ջերմ հարաբերությունները։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
