«Միհրան Հակոբյանի հարձակման դեպքով ձերբակալված անձինք չեն կալանավորվել»․ Ռուբեն Մելիքյան
![]() Հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի վնասվածքները փորձագետը գնահատել է թեթև, այն դեպքում, երբ նա ստացել է քթի կոտրվածք։ Հակոբյանի վրա հարձակման դեպքով ձերբակալված անձինք ազատ են արձակվել, նրանցից երկուսի նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց չի ընտրվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ միայն երկուսի նկատմամբ է այլընտրանքային խափանման միջոց ընտրվել՝ վարչական հսկողություն։ «Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդիկ կալանավորվում են, 3-4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ մեկի տան դիմաց աղմուկի համար կալանավորում են Վեհափառի եղբորը և նրա որդուն։ Բա օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործած մարդկանց չեն կալանավորում․․․ Արդարության տեսանկյունից դա նորմա՞լ է»,-նշել է փաստաբանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
