«Ադրբեջանում խոսույթ կա, որ դիզվառելիքը և բենզինն ուղարկվում են ՀՀ, որ այստեղ տանկերը լիցքավորեն»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ես երեկ առիթ ունեցա ասելու, որ Հայաստանում ասում են, որ գումարներն ուղարկում ենք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ գումարներով ՀՀ-ի վրա հարձակվեն, նույն խոսույթն Ադրբեջանում կա, և տեղեկաքներում տեսնում եմ՝ մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը և բենզինն ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը և զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա»,- այս մասին այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց մենք պետք է արձանագրենք, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որն այսօրվա իրողությունների հետ չի համադրվում։ Մյուս կողմից՝ մարդկանց մեղադրելու էլ չի, որովհետև այն անիվը, որ 35-ից ավելի տարի պտտվել է, մի արգելակով հնարավոր չէ կանգնեցնել։ Պետք է տրամադրվենք, կենտրոնանանք աշխատանքի վրա, և խաղաղության գործնական օգուտներն ավելի շատ բան կարող են անել, քան ուղղակի բանավեճերը»,- նշեց Փաշինյանը։
|

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
