«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր 4 հայրենակցի վերադարձը Բաքվից կապ չունի սիրիացի երկու վարձկանին վերադարձնելու հետ, դա փոխանակում չէ: Պարզապես ծիծաղելի է մտածել, թե բանալ զուգադիպություն էր, որ սիրիացի երկու վարձկանները հանձնվում են կամ դրա մասին հայտարարվում է հենց այն օրը, երբ մեր չորս հայրենակից է վերադառնում Բաքվից: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում «փոխանակման» տրամաբանության մասին խոսելուց: Նախ, որովհետև բուն նպատակը քարոզչությունն է, իսկ այդպես՝ քարոզչական էֆեկտը թուլանում է, նվազում է «դիվանագիտական հմտության» և «խաղաղության» էֆեկտը: Երկրորդ, խուսափում է ասել «փոխանակում», որովհետև Հայաստանը տալիս է բացահայտված վարձկանների, իսկ Ադրբեջանը՝ պարզապես ուժով առևանգված քաղաքացիների, որոնց պատանդառել է Բաքվում: Եվ երրորդ. արդյո՞ք վարձկանները շատ ավելի վաղ չէ, որ հանձնված են եղել, պարզապես այդ մասին հայտարարվել է այսօր: Իսկ չորս մեր հայրենակիցները վերադարձել են իսկապես ոչ «փոխանակման» տրամաբանությամբ, այլ Թրամպի ուղու շրջանակային համատեղ հայտարարության «դիմաց»: Այս մասով նկատենք նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի արձագանքը այդ հայտարարությանը: Խոսնակը ասել է, թե «շրջանակային փաստաթղթի ընդունումը կարևոր է Հայաստանի պարտավորությունների տեսանկյունից»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
