«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան
![]() Դերասան Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների՝ «գյումրեցիներ ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր» արտահայտությանը, ասել է. «Գյումրին երբեք գյուղ չի դառնա, Գյումրին միշտ քաղաք է եղել: Մինչև Գյումրի մտնելը, Գյումրու մասին խոսելը, մի հատ պատմությունն ուսումնասիրեք: Գյումրի եք գովաբանում, բայց ասում եք՝ գյո՞ւղ: Գյումրին դրանից չի վիրավորվի, Գյումրին իր արժեքն ունի, ե՛ս եմ վիրավորվում: Ես Գյումրիում չեմ ծնվել, իմ մանկությունն է էնտեղ անցել, իմ արմատները Գյումրիից են: Էդ քաղաքն իմ հպարտությունն է, էդ քաղաքի հետ զգույշ եղեք»: Նշենք, որ տեսանյութը քննարկումների թեմա էր դարձել համացանցում: ՔՊ-ականներից Ռուբեն Ռուբինյանը գրել էր. «Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել»: Բլոգեր Արամ Գևորգյանն էլ այսպես էր արձագանքել ՔՊ-ականներին. «Կուզեի՞ք Արցախն էլ խոսքի մեջ, պատահմամբ գյուղ ասեին, բայց մերը՝ հայկական լիներ»: Աղբյուրը` Լևոն Հարությունյան |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
