«ԱՄՆ-ում ավելի քան 40 մլն մարդ հայտնվել է ձնաբքի նախազգուշացման գոտում»․ #NBC
![]() ԱՄՆ հյուսիս-արևելյան ափի մոտ 41 մլն բնակիչ ձյան տեղումների պատճառով հայտնվել է եղանակային պայմանների վատթարացման նախազգուշացման գոտում: Ձնաբքի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 100 հազար տուն։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Օդերևութաբանների տվյալներով՝ երկրի առանձին շրջաններում սպասվում են մինչև 60 սմ բարձրությամբ ձնակույտեր, ինչպես նաև ավելի քան 30 մ/վ քամու պոռթկումներ: Ռոդ Այլենդ, Փենսիլվանիա, Կոնեկտիկուտ, Նյու Յորք, Նյու Ջերսի Նահանգներն արտակարգ դրություն են հայտարարել: Տեղական իշխանությունները սահմանափակումներ են մտցնում քաղաքացիների համար, փակում ուսումնական հաստատությունները։ Էլեկտրաէներգիայի անջատումների մեծ մասը բաժին է հասել Դելավեր, Նյու Ջերսի, Վիրջինիա և Մերիլենդ նահանգներին։Նաև նշվում է, որ երկրի հյուսիսարևելյան օդանավակայաններում չեղարկվում են հազարավոր չվերթներ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
