«Ձեր ստերն ու տված կտերը էլ չեն անցնում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերյանցի մեկը համացանցում հայտարարել է, թե վերջին 8 տարում ինչ աննախադեպ զարգացման փուլ է մտել Նոյեմբերյան համայնքը։ Խի՞ վերջին 8 տարում, որովհետև «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը եկավ ու աննախադեպ զարգացրեց Նոյեմբերյան համայնքը։ Աննախադեպը ձեզ ուտի, աննախադեպ կերպով Արցախը հանձնեցիք, Եռաբլուրը, գերեզմանների տարածքն ավելացրիք, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը հանձնեցիք, Վերին Ոսկեպարն էլ էիք ուզում հանձնել, սակայն այդտեղ ձեր խոփը մեծ քարին դեմ առավ։ Գնացեք Նոյեմբերյան քաղաքում բանկերի առաջ վարկերի տակ կքածներին, տոկոս փակողներին տեսեք։100 և ավելի չլուծված հիմնահարց գիտեմ Նոյեմբերյանում և դրանց մասին միշտ եմ գրում։ Ես նոյեմբերյանցի եմ, 35 տարի լրագրող և խմբագիր եմ աշխատում, Նոյեմբերյանում ծրագրեր իրականացվել են, այդ թվում՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և համայնքապետարանի լավ աշխատանքի շնորհիվ, սակայն շատ հիմնախնդիրները մնում են։ Հայրենիք հանձնողների ձեր իշխանությունը պահելու համար փորձում եք հանրությանը մոլորեցնել, սակայն քանի՞ անգամ կարելի է խաբել, ձեր ստերն ու տված կտերն էլ չեն անցնում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
