Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.

«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան

52
Այսօր, 14:24
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո կյանքը քոնը չի, քո ամեն արածն ու ասածը դառնում են թիրախ:
Եթե ասում ես մի բան, որի համար թիրախավորվում ես, ունես երկու ճանապարհ.
1. դու հավատում ես քո ասածին ու պաշտպանում մինչև վերջ խիզախաբար,
2. դու համարում ես, որ սխալ ես թույլ տվել, գտնում ես քո մեջ խիզախություն ներողություն խնդրելու:
Եթե պետք է քեզ թիրախավորողներից նեղանաս, մունաթ գաս, ասածներիդ համար աջուձախ արդարանաս ու բոլորին արգելափակես (սա չի վերաբերում վիրավորանք և հայհոյանք հասցնողներին) ավելի լավ է չզբաղվել քաղաքականությամբ և չվերցնել հանրային խոսք ասելու պատասխանատվություն:
Հիշեք, որ ամեն սխալի համար ձեզ փչացնելու են և ոչ ոք ձեզ խնայելու խոստում չի տվել»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան