«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
![]() Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը վեց պահեստային տարածք է վարձակալել ԱՄՆ-ի ողջ տարածքում, որտեղ իշխանություններից թաքցրել է իր անձնական արխիվը, գրում է բրիտանական The Telegraph-ը: Թերթի կողմից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ Էփշտեյնը վարձել է մասնավոր խուզարկուների՝ Ֆլորիդայի իր տնից և Կարիբյան ծովի մասնավոր կղզուց համակարգիչներ և այլ նյութեր հանելու համար, ակնհայտորեն՝ դրանք քննիչներից թաքցնելու փորձի համար։ Նշվում է, որ Էփշտեյնը վարձակալել է Ֆլորիդայի պահեստային տարածքներից մեկը առնվազն 2003 թվականից, և կանոնավոր վճարումներ են կատարվել մինչև 2019 թվականը, երբ նա մահացել է բանտում։ 2000-ականների կեսերին ֆինանսիստը, ստանալով տեղեկատվություն սպասվող խուզարկության մասին, խուզարկուներին վճարել է տասնյակ հազարավոր դոլարներ՝ իր արխիվը Նյու Յորքի գաղտնի պահեստ տեղափոխելու համար։ Ընդ որում, քննիչներն այդպես էլ խուզարկություններ չեն անցկացրել այդ տարածքներում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ այնտեղ կարող են գտնվել Էփշտեյնի գործով նախկինում չուսումնասիրված նյութեր, նշում է The Telegraph-ը: Թե ինչ է եղել արխիվի հետ, որը թաքցրել են գաղտնի պահոցներում, մնում է անհասկանալի, հավելում է թերթը։
|

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
