Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.

«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան

58
Այսօր, 14:42
«Արցախն ուրանաք, բայց որ մարդիկ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել, վայնասուն դնե՞ք»․ Դավիթ Ղահրամանյան

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրեմն գաք Արցախ՝ ուտեք-խմեք, Ստեփանակերտում, Ակնայում, Շուշիում լուսանկարվեք, հայտարարեք՝ թե բա «մեր հայրենիքում ենք», հետո ուրանաք էդ հայրենիքը։ Բայց որ մարդիկ իրենց խոսքի մեջ պատահմամբ քաղաքը գյուղ են անվանել՝ վայնասուն դնեք։ Այ անհայրենիք, անսկզբունք, անթասիբ քպ-ներ»։