«Հաջորդ ծառահատումները Կոմիտասի պողոտայում են»․ Քրիստինա Վարդանյան
71
Այսօր, 13:12
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջորդ ծառահատումները Կոմիտասի պողոտայում են։ Հայաստանի մայրաքաղաքում աշխատում է մի կառույց, որը եզակի մենաշնորհ ունի՝ առանց որևէ խաչաձև վերահսկողության, կառույցի 75 տարեկան դենդրոլոգը (ամենայն հարգանքով տարեցների նկատմամբ)՝ բոլոր նախկինների օրոք փառահեղ անցյալով, ծառերի խորը էտի ակտիվ պրոպագանդիստ և մինչ օրս կատարող լինելով, հազարավոր ծառերն աչքաչափով գնահատում է «անկենսունակ» (3 տարի անց օրերս մի գործիք առան), նույն կառույցը հասուն ծառերը հատում է, իրենց կողմից գնահատվում է ստացված փայտանյութի ծավալը, կառույցի տարածքում պահեստավորվում և «բաժանվում կարիքավորներին»։ Ի դեպ, խոսքը բազմահազար ծառերի մասին է և եզակի փայտանյութի (թեղին կաղնու նման կարծր տեսակ է)։ Ինքս արել եմ առավելը, որպես Երևանի ավագանու անդամ և 30 տարվա ոլորտի փորձագետ։ Ով տեղյակ չէ, լսեք ելույթս ավագանու նիստին։ Նշեմ նաև, որ Երևան քաղաքը չունի ԳԼԽԱՎՈՐ ԴԵՆԴՐՈԼՈԳ, ով լիազորված է նման աշխատանքները թույլատրել և վերահսկել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Ստորև՝ ինչ եմ արել և փաստաթղթերով ներկայացրել բոլորին. - հանրային լսումներ՝ խնդրի հետ առնչվող պետական կառույցների և ՀԿ -ների մասնակցությամբ, - հանրային լսումներ քաղաքացիների մասնակցությամբ, - միջազգային ամենահեղինակավոր փորձագետների կարծիքների ներկայացում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, կլիմայով մեզ մոտ Ղազախստան, Ուզբեկստան և այլն - նամակագրություն երկրի լիազոր մարմինների հետ պետական միջոցների վատնման և քաղաքի կանաչ կմախքի ոչնչացման մասին՝ - ՊՎԾ, - Բնապահպանության և տեսչական մարմին, - Վարչապետին կից տեսչական,
-Բուսաբանության և Կենդանաբանության ինստիտուտներ, -Ագրարային համալսարան,
-Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարարություն և այլն… Մեր քաղաքապետարանը եզակի է, համառորեն շարունակեք աղետ ստեղծել բոլորիս երեխաների և կենսաբազմազանության կյանքի հաշվին։ Հայաստանն այսպես է պատրաստվում COP 17-ին՝ «Կենսաբազմազանության ապագան ծառազուրկ և անապատացող քաղաքում»։ Նկարներում մեր ծառերն են Կոմիտասի պողոտայում, որոնք ժամանակին, գրագետ ձևավորվել և բուժել էինք։ Հատման հերթը սրանցն է։ Ձեր փոխարեն ոչ ոք Երևանն ու ձեզ կյանքը չի պաշտպանելու»։