Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել դիվանագետներին չմեկնել «Ալ Ուդեյդ» ավիաբազա
![]() Կատարում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր բոլոր աշխատակիցներին խուսափել «Ալ Ուդեյդի» ավիաբազայի տարածք այցելելուց և երկրի ներսում ճանապարհորդելիս ցուցաբերել ավելի մեծ զգույշություն։ «Շարունակվող լարվածության պատճառով Դոհայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր աշխատակիցներին ցուցաբերել ավելի մեծ զգույշություն և սահմանափակել Ալ Ուդեյդի ավիաբազա ոչ խիստ անհրաժեշտ ուղևորությունները», - ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Նույն ձևով, դեսպանատունը խորհուրդ է տալիս Կատարում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խուսափել ավիաբազայի տարածք այցելելուց։ Հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանատունը շարունակում է գործել բնականոն ռեժիմով՝ առանց որևէ փոփոխության։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել իր աշխատակիցներին և թագավորությունում գտնվող ամերիկացիներին զերծ մնալ ռազմական օբյեկտներ այցելելուց։ Իսկ Reuters-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Վաշինգթոնը խորհուրդ է տվել որոշ զինվորականների տարհանվել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայից։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
