«Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա»․ #Bild
![]() Եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու՝ Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Bild-ը՝ հղում կատարելով տեղում գտնվող լրագրողներին: Նշվում է, որ դանիական բանակի «Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկի օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել են ոչ միայն դանիացի զինվորականներ, այլև Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Գրեթե միաժամանակ դանիական մեկ այլ «Hercules» վայրէջք է կատարել կղզու արևմուտքում գտնվող Կանգերլուսուակ օդանավակայանում։ Երկու ինքնաթիռներն էլ թռչում էին անջատված տրանսպոնդերներով։ Այսօր սպասվում է նաև Բունդեսվերի առաջին 13 զինվորականների ժամանումը Նուուկ: Բացի Գերմանիայից, կղզում զինվորականներ տեղակայելու առաքելությանը կմասնակցեն Մեծ Բրիտանիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Շվեդիան: Այն համակարգվում է ոչ թե ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով, որոնց անդամ են այդ բոլոր երկրները, այլ Կոպենհագենից։ Թերթը նշում է, որ առաջին զինվորականների մեկնել են կղզի, երբ երեկ Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների բանակցությունները ԱՄՆ-ի հետ տապալվել են: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
