«Մենք միանշանակ գնալու ենք դրան՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելուն»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Կա ահռելի գործնական աշխատանք, մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ-ի ԱՄՆ-ի կառավարության անունից տարածված հայտարարությանը TRIPP նապագծի իրագործման վերաբերյալ։ «Նախ պետք է դրանք արդեն դե յուրե, համաձայնագրերի տեսքով ընդունվեն, համաձայնագրերի նախագծերի շուրջ արդեն անհրաժեշտ և նաև իրավական որոշումների վրա մենք կսկսենք աշխատել, մասնավորապես TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում։ Նաև մենք պետք է երթուղիները որոշենք, ուղիները որոշենք՝ կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների, թույլտվությունների։ Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, կապ չունի՝ տվյալ դիմումը արդեն մուտք է եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է։ Մենք այսօրվանից մեր պրոցեսները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներում իրականացնենք»,- նշեց Փաշինյանը։ «Մենք միանշանակ գնալու ենք դրան՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելուն։ Այստեղ էլ պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք նորմալ, խաղաղության հարիր տրամաբանության․ դա ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում շատ արագ չի լինելու»,- ընդգծեց վարչապետը։ |

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
