«Ինքներդ ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել Ամանորին»․ լրագրողը՝ Փաշինյանին
![]() «Ինքներդ ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել Ամանորին»․ այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, այսինքն՝ ներդրվել է նոր ինստիտուտ, այդ ինստիտուտի ներդրումն ունի մի քանի նպատակներ, որոնցից առաջինը կառավարության գործունեությունն ու նրա ծրագրի իրականացումն առավել արդյունավետ դարձնելն է։ Սա նաև 2018 թվականից մեր որդեգրած 0 կոռուպցիա և 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է։ Մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այդ տեսլականն իրականացնելու և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար այդ որոշումը համարում ենք անհրաժեշտ։ Հաջորդ հիմնավորումն այն է, որ մենք պետք է պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը շարունակաբար բարձրացնենք․․․ Այս համակարգը թույլ է տալու, որ պետական համակարգում աշխատողների նկատմամբ ցուցաբերվի անհատական վերաբերմունք․․․ , և արդյունավետ աշխատողներին կարողանան խրախուսել պատշաճ ձևով․․․ Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1,5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել, այդ համակարգով 1,5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել»։
|

«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
9916:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
9715:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
6214:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
9512:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
11211:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
11710:45
