«Երևանն օդափոխել ի զորու են միայն քամու նման հոսանքները». Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առավոտյան քամու ձայնից արթնացա և տեսա, որ ունենք եզակի մաքուր օդ։ Երևանն օդափոխել ի զորու են միայն նման հոսանքները, քանզի 36 տարի՝ քաղաքաշինության և կոմունալ հիգիենայի բոլոր չափորոշիչները խախտելով, կառուցապատվում է։ Սա քաղաքի զարգացում չէ, բնավ, մայրաքաղաքը վտանգավոր դարձավ մարդու կյանքի համար՝ բնակարան, որտեղ միասին 500 մարդ, առանց որևիցե պայմանի, ապրում են՝ թվաքանակին համարժեք փողոգներ, տրանսպորտային ենթակառուցվածք, սպասարկման շառավիղ, բնակելի ֆոնդի խտություն, գրագետ կանաչապատում, ջրարբիացում, մանկապարտեզներ, դպրոցներ և տասնյակ այլ հարցեր… Խորհրդային Երևանի ենթակառուցվածքների հաշվին կառուցվեց ևս մեկ Երևան, հաջորդիվ կավելանան «աննախադեպ» երկնաքերերը՝ Հրազդանի կիրճին և օդափոխության թունելներին վնասելով (թղթերով ամենը օրենքով կլինի, ծառերի սպանդի օրինակով)։ Ագահ, կիսագրագետ պաշտոնյաներ, ձեր դեմքն ու արժեքներն են դաջված ճարտարապետության, այլ խոսքով, քարե պատմության մեջ: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
