Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Նարեկ Զեյնալյանը նոր մանրամասներ է հայտնել թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հանյտնվելու դեպքի մասին

136
Այսօր, 12:18
Նարեկ Զեյնալյանը նոր մանրամասներ է հայտնել թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հանյտնվելու դեպքի մասին

Սուրբ Գր. Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը հայտնում է. «Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել։
1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։
2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։
3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։
4. Հիվանդի հարազատները, փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։
5.Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան»:

Աղբյուրը`   Նարեկ Զեյնալյան