Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան

169
Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ., 13:15
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կանխենք միահեծան բռնակալությունը
Փաշինյան - եկեղեցի հակամարտությունը Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես պետություն - եկեղեցի հակամարտություն՝ հող նախապատրաստելով եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար: Փաշինյանը համոզված է, որ ինքը պետությունն է և յուրաքանչյուր ոք կամ կառույց, ով իր հետ համաձայն չէ, ժողովրդի թշնամին է և պետք է պատժվի: Սա արդեն ոչ թե պրոլետարիատի դիկտատուրա է, այլ մեկ անհատի անսահմանափակ բռնակալություն»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան