Թրամփի վարչակազմը գերատեսչություններին ուղարկում է Գրենլանդիան բռնակցելու վերաբերյալ կարգադրություններ
![]() Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգներ է ուղարկել երկրի գերատեսչություններին այն մաիսն, թե ինչպես կյանքի կոչել Գրենլանդիան Ամերիկայի Միացյալ Նահանգներին (ԱՄՆ) միացնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նշվում է, որ ըստ պլանի, նախատեսված է մեդիա արշավ իրականացնել՝ Դանիային պատկանող ինքնավար մարզի բնակչությանն ԱՄՆ-ին միանալ համոզելու համար: Մասնավորապես, գրում է թերթը, Թրամփի վարչակազմը մտադիր է կղզու բնակչության շրջանում առաջ մղել Գրենլանդիայի բնիկ բնակչության՝ ինուիտների (էսկիմոսների) և Ալյասկայի բնիկ բնակիչների ընդհանուր ժառանգության մասին թեզը։ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են նաև կղզուն ֆինանսական օգնություն տրամադրելու տարբերակը, որը կփոխարինի Դանիայից ստացվող՝ տարեկան 600 միլիոն դոլարի չափով վճարումներին։ Իր հերթին կղզու նոր վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը կտրականապես մերժել է կղզու՝ ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ Գրենլանդիան ինքն է «որոշում իր ապագան»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
