Կուրսկի մարզից նահանջող ուկրաինացի զինվորները չեն կարողանում իրենց հետ տանել զոհված ծառայակիցների մարմինները. ТАСС
![]() Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում Կուրսկի շրջանից նահանջի ժամանակ զոհվածների մարմինները իրենց հետ տանել. նրանք ֆիզիկապես հնարավորություն չունեն տարհանելու ուկրաինացի զինվորների դիերը, քանի որ սահմանային գոտու բոլոր ճանապարհները վերահսկվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպության նախագահության անդամ, պաշտոնաթող գնդապետ Լևոն Արզանովը։ «Ուկրաինացի զինծառայողները թողնում են իրենց զոհված ընկերների մարմիններն առաջին հերթին այն պատճառով, որ մեր զորքերը առաջ են գնում, իսկ ուկրաինացիները, նահանջելով, ժամանակ չունեն իրենց զոհված զինվորների մարմինները տարհանելու համար։ Ըստ նրա, ռուս զինվորներն են Կուրսկի սահմանային շրջանից տարհանում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների դիերը։ Ավելի վաղ ՌԴ անվտանգության ուժերը ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ ռուսական զինված ուժերի զինծառայողները տարհանում են ուկրաինացի զինվորների մարմինները, որոնք Ուկրաինայի զինված ուժերի կողմից լքվել են Կուրսկի մարզի սահմանային գոտում։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
