Բողոքի ակցիա՝ կնոջ սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով
![]() Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել Մրգավետ գյուղի բնակիչ Նարեկ Սարգսյանի հարազատները, ընկերները։ Նրանք պահանջում էին ազատ արձակել և արդար դատավարություն անցկացնել համագյուղացու նկատմամբ։ Նիստն ընդմիջվել է, իսկ այդ ընթացքում հայտնի է դարձել, որ դատական կարգադրիչներից մեկը մահացել է։ «Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է ՝ սրտի կանգից»,- այս մասին գրել էր «Փաստինֆո»-ն։ Այսօր բողոքի ակցիայի ժամանակ Նարեկ Սարգսյանի հարազատները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ․ «Մենք ցանկանաում ենք բոլոր նյութերով հիմնավորել, որ Նարեկ Սարգսյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ։ Մենք փաստացի մի իրավիճակում ենք, որ դատարանում անձը կարող է խոստովանել, որ կատարել է սպանություն, ու դրանից հետո ոչ միայն նրան ազատ են արձակում, այլև որևէ գործողություն չի իրականացվել։ Մինչ այս պահը վարույթ նախաձեռնելու որոշում չենք ստացել»,- ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը։
|

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
