«ԱՄՆ նոր մաքսատուրքերը կտարածվեն բոլոր երկրների վրա»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ նոր մաքսատուրքերը, որոնք իր վարչակազմը նախատեսում է սահմանել ապրիլի 2-ին, կտարածվեն ոչ միայն10-ից 15 երկրներից բաղկացած փոքր խմբի վրա, այլ բոլոր երկրների վրա: «Մենք պետք է սկսենք բոլոր երկրներից և տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը։ «Ըստ էության, տուրքերը կտարածվեն բոլոր երկրների վրա, որոնց մասին մենք խոսում ենք, իսկ մենք խոսում ենք բոլոր երկրների մասին»,- հավելել է նա։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերը շատ ավելի մեղմ կլինեն, քան նախկինում այլ երկրների կողմից ամերիկյան արտահանման համար սահմանված մաքսատուրքերը: «Մեզ թալանել են ավելի՝ քան պատմության մեջ որևէ այլ երկրի, այնուամենայնիվ, մենք շատ ավելի մեծահոգի կլինենք նրանց հանդեպ, քան նրանք՝ մեր հանդեպ»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ապրիլի 2-ից ներմուծվող ապրանքների վրա հայելային մաքսատուրքեր սահմանելու իր մտադրության մասին: Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան և ԵՄ երկրները, միջին հաշվով, ԱՄՆ-ից շատ ավելի բարձր մաքսատուրքեր են գանձում, քան ԱՄՆ-ն է գանձում այդ երկրներից: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
