Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին մասնագիտությանը». Թագուհի Թովմասյան

185
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 14:54
«Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին մասնագիտությանը». Թագուհի Թովմասյան

«Ալեն Սիմոնյանը դարձել է լրագրողներին սիրող, ինչպե՞ս եք գնահատում նրա սիրաքստիկը»,- լրագրողների հետ զրույցում հարց ուղղվեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Պատգամավորը պատասխանեց. «ԱԺ նախագահը վերադարձել է իր հին մասնագիտությանը և զբաղվում է շոուներով, երբ զբաղվում էր պրոդյուսերական և ստեղծագործական աշխատանքով: Հիմա երրորդական դերի դերակատարը որոշել է իր դերը փորձել արդեն առաջին պլանում: Պատգամավորն ասաց, որ չի հավատում Ալեն Սիմոնյանի ազնվությանը, որովհետև երբ լրագրողներին ԱԺ-ում քաշքշել են, արգելել են իրականացրել ակցիա՝ իրենց խոսքի ազատության համար, նա ընդամենը եկել և հարցրել է, թե ինչով օգտակար լինի: «Չգիտեի՞ր, թե ինչով օգտակար լինեիր. պետք է օգնեիր ակցիան կայանար»,-նշեց պատգամավորը:

«ԱԺ նախագահը վերադարձել է իր հին մասնագիտությանը». Թագուհի Թովմասյան