Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Ո՞վ կամ ի՞նչն է ստիպում նիկոլին ջղաձգված քայլեր անել Գյումրիում». Տիգրան Քոչարյան

165
Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 18:30
«Ո՞վ կամ ի՞նչն է ստիպում նիկոլին ջղաձգված քայլեր անել Գյումրիում». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ կամ ի՞նչն է ստիպում նիկոլին ջղաձգված քայլեր անել Գյումրիում, շատ լավ հասկանալով, որ դա հակառակ էֆֆեկտն է ունենալու և այդ քայլերով միմիայն ավելացնելու է ընդիմադիրները վարկանիշերը։
Վախենո՞ւմ է ինքը ընդդիմադիր որևէ թեկնածուից։ Իհարկե ՝ ոչ։
Վախենո՞ւմ է ինքը պարտվել Գյումրիում։
Միգուցե։ Բայց Վանաձորի կամ նույն Գյումրիի օրինակով կարող է անվերջ կառավարման Սանտա-Բարբարա սարքել։
Փորձում է ինքն այս գործողություններով փոփոխե՞լ ընտրությունների ռասկլադն ընդդիմադիր դաշտում։ Միգուցե, բայց ապարդյուն։
Բայց արդեն ուշ է, բոլոր գյումրեցիները վաղուց կողմնորոշվել են։
Ուրեմն ի՞նչն է խնդիրը։
Ո՞ւմ է ուզում նիկոլն ապացուցի, որ ինքը դեռ կա։
Որ տիրապետում է իրավիճակին և երկրի կառավարման լծակներին։
Համոզված եմ, որ հասցեատերը գյումրեցիները չեն։
Եվ ոչ էլ հայաստանցիները։
Հ.Գ. Գյումրիում ինքը պետք է պարտվի։
Ընտրություններում և ոչ միայն։
Եվ այսպես բոլոր տեղերում։
Որ վերջապես բոլորը հասկանան, որ ինքը որևէ մանդատ և որևէ անելիք այլևս չունի Հայաստանում»։

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան