Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ.

«Գյումրիում 15:00-ի սահմաններում ձերբակալվել է 4 քաղաքացի, մինչև այս րոպեն իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին` այցելելու նրանց». իրավապաշտպաններ

296
Կիրակի, 30 մարտի, 2025 թ., 22:48
«Գյումրիում 15:00-ի սահմաններում ձերբակալվել է 4 քաղաքացի, մինչև այս րոպեն իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին` այցելելու նրանց». իրավապաշտպաններ

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Մարտի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում ընտրական իրավախախտում կատարելու կասկածով Գյումրիում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնցից երեքը 70-անց, 80-անց ու 90-անց կանայք, սակայն մինչև 22:20 րոպեն իրավապահները թույլ չեն տվել փաստաբաններին՝ այցելելու նրանց։
Փաստում ենք, որ իրավապահների վարքագիծը ոչ միայն ապօրինի է, այլև ընդգծված քաղաքական, քանի որ առերևույթ նպատակ է հետապնդում ուշացնելու ՔՊ-ի քարոզչական թեզերի հերքումը։
Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա դրան անդրադառնալը նույնիսկ ավելորդ է»: