Նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը
348
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 21:18
![]() Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու պատճառով 2024թ. ուստարվա սկզբից ի վեր չի գործում։ Համապատասխան նախագիծը դրված է հանրային քննարկման։ Հիմնավորումների մեջ նշվում է, որ 2024թ․ ուստարվա սկզբից ի վեր դասարան չի կազմավորվել։ Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն բնակավայրերում փաստացի բնակվող մինչև 6 տարեկան երեխաներ չկան։ «Լիճքի միջնակարգ դպրոցի լուծարմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը»,- նշված է նախագծում։ |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
