Վրաստանի նախագահը ստորագրել է վիճահարույց օրենքը
![]() Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը նման է ամերիկյան FARA օրենքին։ Փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի Legislative Herald-ի պաշտոնական հարթակում։ Նշենք, որ փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարեց, որ ընդունելու է օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի՝ FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) ճշգրիտ անալոգը։ Կուսակցության ղեկավարների խոսքով, իրենք ակնկալում են, որ նոր օրենքն ավելի արդյունավետ կլինի, քան անցյալ տարվա մայիսին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ պայքարելու համար այն հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորման դեմ, որոնց իրական նպատակը երկրում հեղափոխական գործընթացներին աջակցելն է։ Վրացական օրենքը, ի տարբերություն ամերիկյանի, չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և ենթադրում է միայն տուգանքներ տարեկան եկամտահարկի հայտարարագիր չներկայացնելու համար։ Ամերիկյան օրենքը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն կհետևի նոր օրենքի կատարմանը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
