«Նիկոլ Փաշինյանը դաժան հաշվեհարդար կտեսնի. կլինեն ձերբակալություններ, թիմերից առևանգումներ»․ Էդգար Ղազարյան
![]() «Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ «իշխանությունը չի վայելում հանրության վստահությունը և պետք է վռնդվի»,- այս մասին 168-ի եթերում նշեց հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այս ընտրություններից հետո հրաժարական տար, քանի որ նա իր թիմով ներգրավված էր ընտրարշավում, բայց երկու համայնքում էլ ժողովուրդը տապալել է այս իշխանություններին: Անդրադառնալով հարցին՝ Փաշինյանը կհաշտվի՞ այս իրավիճակի հետ, թե՞ այլ գործողությունների ականատես կլինենք, Ղազարյանը պատասխանեց. «Փաշինյանի համար քաղաքացու որոշումը օրենք է միայն այն դեպքում, երբ դա համընկնում է իր որոշումների հետ, մնացած բոլոր դեպքերում ինքը դաժան հաշվեհարդար է տեսնում և՛ այդ որոշումը կայացնողների, և՛ այդ որոշման արդյունքում ընտրված գործիչների նկատմամբ: Կարծում եմ՝ արժի հիշել, թե ինչու Գյումրիում եղան ընտրություններ, որովհետև Փաշինյանը չի հաշտվել Գյումրի համայնքի բնակիչների՝ 2021թ. կայացրած ընտրության հետ, որը որևէ առնչություն չուներ ՔՊ-ի հետ, և նրանք տապալեցին Գյումրիում իշխանությունը, որպեսզի նորից զավթեն: Հիմա ի՞նչ փոխվեց. նույն Նիկոլ Փաշինյանը, նույն Գյումրիի բնակիչները, որոնք չեն ուզում տեսնել Փաշինյանին: Դրան կհաջորդեն ձերբակալություններ, հաշվեհարդարներ, տարբեր թիմերից մարդկանց առևանգումներ․ այն, ինչ տեղի ունեցավ նաև Երևանում»: |
Իրանում կոչ են արել արագացնել միջուկային զենքի ստեղծումը
10219:25«Ավելորդ է վաղաժամ ոգևորվել իշխանական ուժի պարտություններով». Գարիկ Քեռյան
9217:48«Ընտրությունների միջոցով էսօրվա իշխանություններին հնարավոր է հաղթել»․ Գառնիկ Դավթյան
8516:12«Որպեսզի սպառնալիքը դառնա քրգործ, պետք է լինի իրական, չափելի»․ Սրբուհի Գալյան
9215:42«Աննախադեպ բարձր մասնակցությունը փշրեց ամբողջ սխեման»․ Անժելա Էլիբեգովա
7315:36Թուրքիայում ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Էրդողանին անվստահություն հայտնելու համար
15115:19