Մասկի վարչությունը նախատեսում է աշխատանքից հեռացնել ԱՄՆ-ի միջուկային անվտանգության վարչության 500 աշխատակցի
![]() ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը պատրաստել է 8500 աշխատակիցների ցուցակ, որոնք կարող են ազատվել աշխատանքից՝ համաձայն ԱՄՆ-ի Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հրամանի, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։ Իլոն Մասկի ղեկավարած գործակալությունը «երկրորդային» է ճանաչել նաև Միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) 3000 մասնագետներից 500-ին։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանք բոլորը կկրճատվեն։ Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ քննարկում են տարբեր տարբերակներ, և վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Բաժանմունքն ունի 17500 հոգանոց աշխատակազմ։ Ըստ AP-ի՝ աշխատանքից ազատվելու վտանգի տակ գտնվող մասնագետները զբաղվում են ամերիկյան միջուկային հրթիռների սպասարկմամբ և արդիականացմամբ։ Քոնգրեսական Մարսի Քապթուրը և սենատոր Փեթի Մյուրեյը մտահոգություն են հայտնել այս տեղեկատվության վերաբերյալ։ «Չափազանց մտահոգիչ է, որ դեպարտամենտը քննարկում է հենց այն փորձագետներին, որոնց հանձնարարված է պահպանել միջուկային զենքի անվտանգությունն ու հուսալիությունը: Այս վտանգավոր կրճատումները չպետք է տեղի ունենան: Մենք կոչ ենք անում հրաժարվել այս անհեթեթությունից»,- ասվում է երկու դեմոկրատների համատեղ հայտարարության մեջ: Փետրվարին Թրամփի վարչակազմն ստիպված եղավ վերականգնել NNSA-ի հարյուրավոր աշխատակիցների, որոնք աշխատանքից հեռացվել էին Մասկի դեպարտամենտի կողմից այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրանցից շատերն ուղղակիորեն աջակցում էին միջուկային զենքի կառավարմանը, աշխատում էին միջուկային զենքի օբյեկտներում և վերահսկում կապալառուներին: Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հրապարակայնորեն խոստովանել է, որ կրճատումները սխալ են եղել: Միևնույն ժամանակ նա պնդում էր, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք գերատեսչությունը չափազանց մեծացել էր, և ինքը պետք է լուծեր այս խնդիրը։ Բացի միջուկային զենքի վրա աշխատելուց, նախարարությունը նաև շահագործում է հիդրոէլեկտրակայաններ, հեռացնում ռադիոակտիվ թափոնները, պահպանում և արդիականացնում է էլեկտրական ցանցը և տրամադրում է դրամաշնորհներ տների մեկուսացման համար: Հունվարից Մասկի վարչությունը, որը հայտնվել է ԱՄՆ վարչակազմում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո, 75 հազար պետական ծառայողի է կրճատել. նրանք համաձայնել են աշխատանքից ազատվել և աշխատավարձ ստանալ մինչև սեպտեմբեր։ Սա պետական աշխատողների ընդհանուր թվի մոտ 4 տոկոսն է։ Ըստ The Washington Post-ի, նմանատիպ պայմաններ են առաջարկվել դաշնային գործակալության հազարավոր այլ աշխատողների: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
