«Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին»․ Ադրբեջանի ԱԳՆ
711
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 11:33
![]() Պաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել «աջակցել Ադրբեջանի ականազերծման ջանքերին և պատասխանատվության ենթարկել Հայաստանին միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու համար»։ «Ականներով աղտոտված տարածքները շարունակում են վտանգ ներկայացնել քաղաքացիական անձանց համար, խոչընդոտել ներքին տեղահանվածների վերադարձը և դանդաղեցնել վերականգնողական աշխատանքները: Ականազերծումը սպասել չի կարող»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ անցած շաբաթ Բաքուն կրկին պնդել էր, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս՝ Երևանից պահանջելով «ճշգրիտ քարտեզներ»։ Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
