«Երևանը Բաքվին փոխանցել է ականապատ դաշտերի ոչ ճշգրիտ քարտեզներ»․ Հաջիզադե
482
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 13:32
![]() Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Չնայած միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը՝ 25 տոկոս ճշգրտությամբ: Ականների վերջին պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների առկայություն, սակայն դրանց իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։ «Չափազանց կարևոր է, որ Հայաստանը տրամադրի ականապատ բոլոր տարածքների ճշգրիտ քարտեզները»,- ասել է Հաջիզադեն։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
