«Համբերության դեպքում Աբխազիան և Օսիան հնարավոր է վերադարձնել»․ Կոբախիձե
![]() Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ըստ Կոբախիձեի՝ Աբխազիայի և Օսիայի հետ վերամիավորումն իրական կդառնա, եթե Թբիլիսին համբերություն ցուցաբերի և «մենք մեր քաղաքականության մեջ առաջնորդվենք այդ համբերությամբ»։ «Այս հարցի լուծումն, իհարկե, կախված կլինի տարբեր գործոններից, սակայն համբերատարության և ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Կոբախիձեն: Աշնանն իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր, որ Թբիլիսին, «հակառակ շրջանառվող լուրերի, չի պատրաստվում դառնալ համադաշնություն և ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Նման պարագայում իշխանությունները կասկածի տակ կդնեին պետության տարածքային ամբողջականությունը»,- նշել էր Մդինարաձեն։ Նրա խոսքով՝ երկրի վերամիավորումը երազանք է, որն «անպայման կիրականանա»։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
