Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում
![]() Ապրիլի 4-ին կրակոցներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արուճ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի մոտ բնակիչներից 34-ամյա Սամվել Հ-ն իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել նույն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆահրադ Հ-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Նշված ավտոմեքենայում այդ պահին եղել է Արուճ գյուղի բնակիչ 20-ամյա Սերգեյ Ա-ն։ Կրակոցների հետևանքով վնասվել է ավտոմեքենայի հետևի հողմապակին, հետևի ձախ լուսարձակն ու անվաթևը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Սամվել Հ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է ավտոմեքենան արագ վարելն ու իրար չզիջելը։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
