Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում

887
Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 00:24
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում

Ապրիլի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան – Հալաբյան փողոցների խաչմերուկում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով: