«Ռուսաստանը պետք է տանգո պարի Ուկրաինայի հետ»․ Ռյուտե
![]() Հակամարտության լուծման համար Ռուսաստանը նույնպես պետք է «տանգո պարի» Ուկրաինայի հետ, բայց, ըստ երևույթին, դեռ չի անում դա, CBS-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Գնդակն ակնհայտորեն ռուսների դաշտում է»,- ասել է Ռյուտեն: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի թիմը փորձում է հասնել այնպիսի իրավիճակի, որ հնարավոր լինի դադարեցնել հակամարտությունը, սակայն առանց Ռուսաստանի օգնության դա դժվար կլինի։ «Ճակատային գիծը սխալ ուղղությամբ է տեղաշարժվում, այս պատերազմը սխալ ուղղությամբ է ընթանում»,- նշել է Ռյուտեն: Տանգոյի համար կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին նույն արտահայտությունն օգտագործել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մարտի կեսերին խաղաղ գործընթացը նկարագրելու համար, երբ ամերիկյան և ուկրաինական պատվիրակություններին հաջողվեց նախնական պայմանավորվածության գալ 30-օրյա զինադադարի շուրջ։ Թրամփը հույս էր հայտնել, որ Ռուսաստանը հավանություն կտա այս նախաձեռնությանը։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
