«Պահանջում եմ Նիկոլից` հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները». Էդուարդ Շարմազանով
![]() ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։ Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմի ժամանակ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։ 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու եւ Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։ «Քաղաքական դաշտը պետք է լինի հետևողական. պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։ Նախ և առաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019-ի հունիսի առաջարկը։ Ինչո՞ւ, քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։ Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից՝ բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։ Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ,Հադրութն ու Շուշին, Ստեփանակերտն ու Մարտակերտը, Մարտունին ու Ճարտարը, Ասկերանն ու Մատաղիսը, Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։ Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։ Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։ Ու ամենակարեւորը. այդ ամենն արվելու էր առանց որեւէ կրակոցի ու զոհի։ Ես պնդում եմ իմ ասածը։ Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք, որ նա, մերժելով 2019-ի առաջարկը, բերել է մահ, պարտություն ու հայրենազրկում։ Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։ Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոդ հայորդիները։ Հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Սա է հարցերի հարցը, ոչ թե որ համայնքում ով քանի մանդատ ունի… Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու, մասնավորապես, 2019-ի առաջարկները»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |
Հակակոռուպցիոն կոմիտեում տեղի է ունեցել Հովիկ Աղազարյանի ու Աշոտիկ Կամավոսյանի առերեսումը (տեսանյութ)
6219:36«Արցախցիների պահանջը նաև ՀՀ-ի անվտանգությանն է վերաբերում»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
6519:12«Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
7418:30Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել
6018:18«Քաղաքացին ահազանգել է, որ իր հողամասի մերձակայքում ապօրինի ենթակայան կա»․ Գառնիկ Դանիելյան
8418:12«Նիկոլ Փաշինյանին տեսնեմ «с удовольствием» երկու բան կասեմ»․ Ալբերտ Առստամյան (տեսանյութ)
6118:00