Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել
![]() Գեներալներ Մովսես Հակոբյանի և Արմեն Հարությունյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ շուրջ 4,5 մլրդ դրամի չափով։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 17-ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։ Նշենք, որ քրեական գործը, որով փոխհատուցման հարց է բարձրացվել, ևս մուտքագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մասիս Մելքոնյանին։ Այն վերաբերում է պաշտոնեական անփութությանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պաշտպանության կողմը պնդել է, որ քրեական գործով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները, իսկ գեներալները մեղադրանքը չեն ընդունում։ Ընդ որում, պաշտպանության կողմը նաև կասկածներ ունեն, որ ի սկզբանե՝ քրեական գործը դատարան ուղարկելու նպատակը եղել է քաղհայցով պետությանը պատճառված ենթադրյալ վնասի բռնագանձման հարց բարձրացնելը, ինչն էլ փաստացի արվել է, հայտնում է «Փաստինֆո»-ն։ |
«Շաբաթը քանի՞ անգամ եք մսով ճաշ ուտում»․ լրագրողը՝ Վահե Ղալումյանին (տեսանյութ)
4214:18«Պետրոս Ղազարյանը հանդիսանում է Ադրբեջանի խոսափողը ՀՀ տարածքում»․ Աննա Կոստանյան
4614:12«Եթե ֆինանսական միջոցները սուղ են, պետք է սկսել Պետրոսի աշխատավարձից»․ Հովհաննես Խուդոյան
6813:36«Կան երկրներ, որ գնդակահարում են, գլուխները վերցնում են, պարում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8913:18«Ահա, թե ինչպես են լցվում տգետների դպրոցի դահլիճները»․ Էդգար Ղազարյան
7813:06«Բանակ, բանակ, բանակ. մենք չգիտենք՝ անվտանգությունն ինչ է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8812:54