«ԱՄՆ-ն չի միանա G7-ի՝ Սումիի հարվածը դատապարտող հայտարարությանը»․ #Bloomberg
937
Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 17:15
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մեծ յոթնյակի (G7) իր դաշնակիցներին հայտնել է, որ չի ստորագրի Սումիին ռուսական հարվածը դատապարտող խմբի հայտարարության տակ, հայտնել է Bloomberg-ը։ Վաշինգթոնն իր որոշումը բացատրել է նրանով, որ «աշխատում է խաղաղ բանակցությունների համար տարածություն պահպանելու ուղղությամբ»: Կանադան, որն այս տարի նախագահում է G7-ը, դաշնակիցներին հայտնել է, որ առանց ԱՄՆ աջակցության չեն կարող նման հայտարարություն անել: Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին Ռուսաստանն Ուկրաինայի Սումի քաղաքին հարված է հասցրել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռներով։ Վերջին տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է 35, վիրավորվել՝ 125 մարդ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
