«Մենք կարողանում ենք կոտրել բարդույթները, Ադրբեջանը՝ ոչ»․ Ալեն Սիմոնյան
![]() «Խնդիրը նրանում է, որ տասնամյակներ շարունակ թե՛ մեր պետության, թե՛ Ադրբեջանի պետության քաղաքական համակարգի ամբողջ կառուցվածքը հիմնված է եղել մեկը մյուսի վրա հարձակվելու, մեկը մյուսին ատելու բարդույթների վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն և խաղաղության համաձայնագիր կնքելուն։ ԱԺ նախագահը նշել է, որ եթե ՀՀ իշխանություններն այդ բարդույթները կարողանում են կոտրել, ապա Ադրբեջանում դա չի արվում։ «Կարծում եմ, որ Ադրբեջանում դեռ այդ քաղաքական կամքը, գիտակցումը չկա, որ, այո՛, հնարավոր է ապրել՝ առանց արտաքին թշնամի ձևավորելու։ Իրենց համար դա է դժվարությունը՝ ո՞նց ապրել և չունենալ արտաքին թշնամի, որի վրա միշտ կարելի է խնդիրների հետ կապված հղում կատարել»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր ներքին և արտաքին շուկայի համար փորձում է ձևավորել մի Հայաստան, որը պատրաստվում է նորից հարձակվել իրենց վրա։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
